Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 28.10.2017

Փաստաբանի նկատմամբ 100 հզր. դրամ սանկցիա կիրառելով` նրանց չեն կարող լռեցնել, դա խայտառակություն է. Լուսինե Սահակյան

Tert.am (hy) 

Փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա 100 հազար դրամ տուգանք կիրառելու մասին կետը, որը ներառված է նախագծում, խայտառակություն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանքը՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով կետին:

«Ես սա համարում եմ խայտառակություն։ Սա սկիզբ առավ նրանից, որ Փաստաբանների պալատի խորհրդի անդամներից մեկն ասում էր, որ արտերկրում գոյություն ունեն նորմեր... Читать дальше...

Պետք է լիներ օրենք, որպեսզի չծառայածը ոտք չդներ ԱԺ, մամայի փեշի տակ թաքնվածները դարձան երկրի տերերը. Արա Խուդավերդյան

Tert.am (hy) 

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը ճիշտ է համարում Պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնութունը, ըստ որի` ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ և ուսումնառությունից հետո պարտավորվի բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

«Միանշանակ ճիշտ է այդ նախաձեռնությունը, սակայն բացառություն պետք է լինի տաղանդավոր և լիարժեք գերազանց մարդկանց համար, որոնց ծնողները չեն լինի ո՛չ օլիգարխներ, ո՛չ... Читать дальше...

Արթուր Գևորգյան. Բռնցքամարտիկների մարզավիճակը տպավորիչ չէր

Tert.am (hy) 

«2017 թվականը կամփոփենք ավելի ուշ՝ ֆեդերացիայի համաժողովում: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ասեմ, որ բռնցքամարտիկների մարզավիճակը տպավորիչ չէ»,-  Հայաստանի բնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Читать дальше...

ԵՄ–ն ուսումնասիրում է ամառային ժամանակի չեղարկման հարցը. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է ամառային ժամանակին անցումը չեղարկելու նպատակահարմարությունը. Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն` Frankfurter Allgemeine Zeitung թերթի հղումով։

«Եվրահանձնաժողովն արդեն ստուգում է, թե որքանով է պահանջված ամառային ժամանակի չեղարկումը։

Այս պահին հարցն ուսումնասիրվում է` հաշվի առնելով առկա տեղեկատվությունը»,–գրել է թերթը` Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հղումով։

Նշվում է, որ հարցի առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն հայտնի կդառնա միայն Եվրահանձնաժողովի... Читать дальше...

Ներկայացվել են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագրի աշխատանքները. Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները... Читать дальше...

Անկարայի քաղաքապետն Էրդողանի խնդրանքով հրաժարական է տվել

Tert.am (hy) 

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։

Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը։

«Ես հեռանում եմ ոչ այն պատճառով, որ գործունեությունս չի հաջողվել։ Հեռանում եմ, քանի որ Էրդողանն է խնդրել դա անել։ Ես իրականացնում եմ Էրդողանի հանձնարարությունն ու հրաժարական եմ տալիս»,–ասել է նա։

Գյոքչեքը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է։ Նա Անկարայի քաղաքապետի... Читать дальше...



Նախագահի հրամանագրով Գ. Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

Tert.am (hy) 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Գ. Հովհաննիսյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու մասին։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալն ինքնասպան է եղել

Tert.am (hy) 

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 80-ամյա դատապարտյալ Բախշի Երիցյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Հարցին,  թե նախկինում դատապարտյալ Բախշի Երիցյանն ինքնասպանության փորձ արել է` Ղլեչյանն պատասխանեց. «Ոչ, բացարձակ։ Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին... Читать дальше...

Air Berlin ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Tert.am (hy) 

Air Berlin ավիաընկերության ինքնաթիռը, որն աշխատել է շուկայում 1979 թվականից ի վեր ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին կատարել է Մյունխենից Բեռլին իր վերջին չվերթը, հայտնում է Deutsche Welle-ն: Գերմանական երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները:

Читать дальше...

Չկա նման բան, որ եթե աղքատ երեխա է, բայց հիվանդ է, ուրեմն պետք է տանեն բանակ. Նապոլեոն Ազիզյան

Tert.am (hy) 

Տարկետումները վերացնելու մասին օրենքի նախագիծը լավն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

«Այս օրենքը լավ օրենք է: Մեր երկիրը գիտեք, թե ինչ վիճակում է: Բոլորին էլ արտոնություններ տրվում են, բայց մարդիկ կան, ովքեր սովորելը դարձրել են բանակից ազատվելու միջոց է, մնում են սովորելու նրանք, ովքեր չեն ուզում ծառայել: Այս օրենքը նրանց, ովքեր իրոք ուզում են գիտնական դառնալ, առաջարկում է մնալ, սովորել, հետո ծառայել որպես սպա: Ի՞նչ վատ է»,-նշեց պատգամավորը... Читать дальше...

Վենգեր. Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաղթել ԱՊԼ-ում, նախքան ինձ այստեղից կվռնդեն

Tert.am (hy) 

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում մրցաշրջանի ավարտից հետո իր` թիմից հեռանալը, ևս մեկ անգամ անգլիական Պրեմիեր-լիգայում հաղթելու ցանկություն է հայտնել.

Читать дальше...

ԵԱՏՄ ԱԳ ղեկավարները Երևանում քննարկել են ԵԱՏՄ-ի և ԵՄ միջև հնարավոր երկխոսությունը

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի  ծառայությունից։

Խորհրդակցություններն անցկացվել են «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների... Читать дальше...

Կարևորում ենք, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի բացառապես խաղաղ միջոցներով. Արցախի ԱԳՆ 

Tert.am (hy) 

Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանություն է հրապարակել Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։

ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։

Կարևոր ենք համարում... Читать дальше...

Սյունիքում ՊՆ բեռնատարի վթարից տուժածները քաղաքացիական անձինք են, զինծառայողները չեն տուժել

Tert.am (hy) 

Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊՆ բեռնատարի և Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով տուժածները քաղաքացիական անձինք են, իսկ ՊՆ մեքենայում բոլորը եղել են զինծառայողներ, որոնք չեն տուժել, վնասվածքներ չեն ստացել, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Tert.am–ի հետ զրույցում Մեղրու բուժկենտրոնի հերթապահ բժիշկ Համլետ Հովհաննիսյանը   հայտնեց, որ վթարից հետո հիվանդանոց է եկել 3 ուղևոր... Читать дальше...

Մոուրինյու. Կցանկանայի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում աշխատելու փորձ ձեռք բերել

Tert.am (hy) 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ ապագայում կցանկանար իրեն փորձել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

Читать дальше...

ՀՀ դատախազությունը դիմում է կոշտ միջոցների՝ հետախուզման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ և Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամուլի ծատայությունից։

Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Читать дальше...

Առողջապահական հիմնարկներում բուժսարքավորումները պետք է ստուգաչափված լինեն, իսկ բենզալցակայաններում ուշադրության կենտրոնում պահվի վառելիքի որակը. ՇՎՏՄ

Tert.am (hy) 

Առողջապահական հիմնարկներում բուժսարքավորումները պետք է ստուգաչափված լինեն, իսկ բենզալցակայաններում, չափիչ սարքերի ստուգաչափումից բացի, պետք է ուշադրության կենտրոնում պահվի վառելիքի որակը:

Այս մասին  Tert.am–ին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից (ՇՎՏՄ):

Նման եզրահանգման ՇՎՏՄ-ում եկել են մարզերում շահառու կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքում: Վերջինը եղել է Իջևանում:

«Հանդիպմանը հրավիրված էին մարզի բուժհաստատությունների ղեկավարները, որոնց ուշադրությունը... Читать дальше...

Սյունիքում ՊՆ բեռնատարը բախվել է Mercedes–ին. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների... Читать дальше...

Սյունիքում ՊՆ բեռնատար է վթարի ենթարկվել. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *